Թուրքիայի խորհրդարանի նախագահը չի թաքցնում, թե ում է պետք «Զանգեզուրի միջանցքը»

16:00     21 հուլիսի, 2022

«Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համար, հայնտնում է NEWS.am-ը: Ինչպես տեղեկացրել է APA-ն Ստամբուլից, այս մասին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ։

Նա նշել է, որ երեք երկրների ժողովուրդները կապված են սերտ պատմական և մշակութային կապերով։

Հատկանշական է, որ Շենթոփը հաջողեցրել է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ոչ մի անգամ չհիշատակելով Հայաստանը։


© armedia.am