Բուլղարիան և Ադրբեջանը գազի մատակարարման ոլորտում ռազմավարական գործընկերներ են. Պետկով

12:07     22 հուլիսի, 2022

Սոֆիան Ադրբեջանին համարում է կարևոր ռազմավարական գործընկեր գազի մատակարարման ոլորտում, հինգշաբթի Բաքվում հայտարարել է Բուլղարիայի կառավարության ղեկավար Կիրիլ Պետկովը, փոխանցում է Interfax-ը։
«Բուլղարիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ՝ շեշտը դնելով էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում հարաբերությունների ընդլայնման վրա», - ասել է Պետկովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:
«Մենք Ադրբեջանը դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման գործում»,- հավելել է Պետկովը։
Նշենք, որ «Գազպրոմը» ապրիլի վերջին ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա՝ երկրի ռուբլով վճարումից հրաժարվելու պատճառով։ Այդ ժամանակից ի վեր Բուլղարիան գազ մատակարարելու այլ ուղիներ է փնտրում։


© armedia.am