ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը

18:00     22 հուլիսի, 2022

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը չի նշանակում, որ նա միջուկային զենք է ստեղծում: Գրոսսիի խոսքով՝ Իրանն աստիճանաբար և հետևողականորեն հրաժարվում է միջուկային ծրագրի վերաբերյալ իր ստանձնած տարբեր պարտավորություններից:

«Այսօր մենք ունենք միջուկային ծրագիր, որը զգալիորեն աճել է, շատ ավելի, քան այն, ինչ եղել է 2015 թվականին։ Այս աճը ոչ միայն քանակական, այլև որակական ... Դա չի նշանակում, թե Իրանը միջուկային զենք Է ստեղծում, բայց ոչ մի երկիր, որը չունի ռազմական մշակումներ, (ուրանը) չի հաստացնում այդ մակարդակով՝ 60 տոկոսով»,- ասել է Գրոսին El Pais իսպանական հրատարակությանը տված հարցազրույցում։

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք էին կնքել ՝ գործողությունների համատեղ հմապարփակ պլան (ԳՀՀՊ), ինչը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը  դուրս եկավ ԳՀՀՊ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով Միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:


© armedia.am