Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվածների թիվը մոտենում է 1.5 միլիոնի շեմին
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 225 916 անձ, առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 141 151 է։ Ամբողջապես պատվաստվածների թիվը 1 017 950 է։
Բացի այդ, քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափ ստանալ. 62 007 անձ արդեն ստացել է խթանիչ դեղաչափը։