Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա

15:50     26 հուլիսի, 2022

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նախարար Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Քննարկվել են հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։


© armedia.am