Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը

16:02     27 հուլիսի, 2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:


© armedia.am