Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է երկու օր շարունակ․ ԱՀ ՊՆ

14:36     28 հուլիսի, 2022

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։


© armedia.am