Օլիմպիադա․ Հայաստանի հաղթանակը Ռոբերտ Հովհաննիսյանի միավորի շնորհիվ

21:06     31 հուլիսի, 2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Եգիպտոսի հավաքականի հետ և առավելության հասավ 2,5:1,5 հաշվով, հայտնում է News.am-ը։

Արման Փաշիկյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեց չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը (2591), որը վերջինն ավարտեց պայքարը և սևերով հասավ հաղթանակի։

Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Մանուել Պետրոսյանը (2610) պարտիաներն ավարտել էին ոչ ոքի։

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում կանանց Հայաստանի թիմը մրցեց Էստոնիայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 1,5:2,5 հաշվով։


© armedia.am