Հռոմի պապը Ղազախստան կայցելի

15:55     1 օգոստոսի, 2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 13-15-ը պետական ​​այցով կժամանի Ղազախստան, հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրավերով 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պետական ​​այցով կժամանի Ղազախստան»,-ասվում է հաղորդագրության մեջ։  


© armedia.am