Եվրահանձնաժողովը կոչ է արել չեղարկել Կոսովոյում ազատ տեղաշարժին խանգարող միջոցները

17:12     1 օգոստոսի, 2022

Եվրամիությունը անհանգստությամբ է հետևում Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններին, ԵՀ-ում կարծում են, որ բոլոր միակողմանի միջոցները, որոնք խանգարում են քաղաքացիների տեղաշարժի ազատությանը, պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն ճեպազրույցի ժամանակ:

«Եվրամիությունը և անդամ երկրները շատ ուշադիր և մտահոգությամբ հետևում են իրադարձություններին, հատկապես Հյուսիսային Կոսովոյում… Բոլոր նրանք, ովքեր ներգրավված են դրանում, պետք է հանգստություն պահպանեն: Ցանկացած չհամակարգված և միակողմանի գործողություն, որը ռիսկի է ենթարկում կայունությունը և անվտանգությունը տեղում, և  խոչընդոտում բոլոր քաղաքացիների ազատ տեղաշարժին, պետք է անհապաղ դադարեցնել: Ցանկացած վեճ լուծելու միակ տարբերակը երկխոսությունն է»,- ասել է նա։


© armedia.am