Դոհայում ներկայացվել է Հայաստանում կատարական կողմի ներդրումների իրականացման հնարավորությունը

17:08     1 օգոստոսի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Դոհայում հանդիպել է Համադ նավահանգստի Գործադիր նախագահի տեղակալ Աբդուլազիզ Նասըր Ալյաֆեյի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր եզրերը։

Անդրադարձ է կատարվել  Հայաստանի Հանրապետությունում կատարական կողմի ներդրումների իրականացման հնարավորությանը։


© armedia.am