Արցախում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր. Արցախի ՊՆ

20:17     1 օգոստոսի, 2022

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

 


© armedia.am