Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ»-ն ու«Դիլիջան» ազգային պարկը

14:40     2 օգոստոսի, 2022

Forbes ամսագիրը հոդված է հրապարակել եվրասիական Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշալիքների մասին, որոնք պետք է այցելել։ Ամսագրում նշված է, որ այս եզակի տարածաշրջանը հարուստ հնարավորություններ ունի էկոտուրիզմի և բացօթյա արկածների զարգացման համար, փոխանցում է Panorama.am-ը։

Կովկասի բնության հինգ հրաշալիքների թվում Forbes-ը առանձնացրել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը։


© armedia.am