ՀՀ նախագահն ու Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ

11:26     3 օգոստոսի, 2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը, պատգամավորը նախագահին է ներկայացրել հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները: Կարևորվել է փոխգործակցության ընդլայնումը մասնավորապես զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:

Մտքեր են փոխանակել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ: 


© armedia.am