Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը

17:22     4 օգոստոսի, 2022

Օգոստոսի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ դատապարտել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը։ Ընդգծվել է եռակողմ համաձայնագրի բոլոր դրույթների իրականացման հրատապ անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը։


© armedia.am