Լոնդոնում հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա

13:42     5 օգոստոսի, 2022

Լոնդոնում մի խումբ ծայրահեղական ակտիվիստներ հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվական կայքերն ու ադրբեջանական տիրույթի սոցցանցային հրապարակումները:

Ըստ աղբյուրների փոխանցման, հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամներ։
Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել դեսպանատան վրա հարձակված անձանց։ Կատարվածի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջել է ապահովել իր դիվանագիտական ներկայացուցչության և դիվանագետների անվտանգությունը։

 


© armedia.am