Եվրոպա այցելելը արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք. Էստոնիայի վարչապետը կոչ է արել` ռուսաստանցիներին զրկել ԵՄ այցելելու արտոնությունից

17:48     9 օգոստոսի, 2022

ԵՄ երկրները պետք է դադարեցնեն ռուսաստանցիների մուտքի վիզաների տրամադրումը, հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

«Դադարեցրեք ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաներ տրամադրելը: Եվրոպա այցելելը արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք», - գրել է Կալլասը Twitter-ում:

Նա նշել է, որ չնայած Ռուսաստանի հետ չվերթների փակմանը, եվրոպական երկրները շարունակում են շենգենյան վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին։

«Այժմ ժամանակն է դադարեցնել զբոսաշրջությունը Ռուսաստանից»,- հավելել է Կալլասը։

Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է արել փակել սահմանները բոլոր ռուսաստանցիների համար։


© armedia.am