ԼԺՀ-ում հայտնել են, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեն հնարավոր է միայն ԴԺՀ-ի ազատագրումից հետո

10:51     10 օգոստոսի, 2022

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության` (ԼԺՀ) Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքի ազատագրումից հետո, երեքշաբթի լրագրողներին ասել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Մեր հիմնական, վերջնական նպատակը թշնամուն մեզ համար անվտանգ տարածություն մղելն է, մեր եղբայրներին օգնելը ազատագրել ԴԺՀ-ն, և միայն դրանից հետո մենք կմտածենք հնարավոր հանրաքվեի մասին։Չնայած, ընդհանուր առմամբ, մենք մեր կարծիքը հայտնել ենք դեռ 2014 թվականին»,- ասել է Պասեչնիկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։


© armedia.am