Օկուպացված հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարը Քոնիայում հանդիպել է Ադրբեջանի ցեղասպան բռնապետ Իլհամ Ալիևի հետ, գրել է Greek City Times-ը։
Ըստ թուրք-կիպրական առաջնորդի գրավոր հայտարարության՝ թաթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Քոնիա՝ մասնակցելու 5-րդ իսլամական համերաշխության բացման արարողությանը։
Թաթարը հանդիպել է Ալիևի հետ, հանդիպումը տևել է մոտ 40 րոպե։ Հանդիպման ընթացքում Թաթարը Ալիևին տեղեկացրել է Կիպրոսի մասին և ասել, որ իրենք Թուրքիայի հետ վարում են ներդաշնակ քաղաքականություն։
Նշելով, որ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում, Թաթարն ընդգծել է, որ տրվել են երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացման գնահատականները։
Ավելի պարզ ասած՝ բռնապետ, մարդասպան ու կոռումպացված Ալիևը լեգիտիմացրել է կեղծ պետությունը։
Ժամանակն է, որ Հունաստանը վերջապես պատժի ենթարկի այս մարդասպանին, ով այրել է արևմտյան խիղճը՝ առնվազն երեք միլիարդ դոլար կաշառք բաժանելով արևմտյան քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին, հայտնում է News Break-ը: