Բաքվի և ԵՄ-ի միջև գազային համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցությանը. ՌԴ ԱԳՆ

17:00     11 օգոստոսի, 2022

Բաքվի և ԵՄ-ի միջև ստորագրված գազի ներկրման համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչայևը։

«Սա էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր է, որը ստորագրվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հուլիսի 18-ին։  Չենք կարծում, որ նման ոլորտային փաստաթուղթը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փետրվարի 22 - ի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին», - ասել է Նեչաևը:

Նրա խոսքով՝ ցանկացած պետություն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչպես և ում հետ զարգացնել հարաբերությունները, այդ թվում՝ նավթագազային ոլորտում։


© armedia.am