Լատվիան կոչ է արել ԵՄ երկրներին դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին ու բելառուսներին

18:01     11 օգոստոսի, 2022

Լատվիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում կոչ է արել ԵՄ երկրներին դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին, հայտնում է Սեյմի մամուլի ծառայությունը։

«Հայտարարության մեջ Սեյմը կոչ է անում ԵՄ երկրներին անհապաղ դադարեցնել զբոսաշրջային և մուտքի վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին», - ասվում է հայտարարության մեջ։

Սեյմը նաև այդ հայտարարության մեջ Ռուսաստանին հայտարարել է «ահաբեկչությանն աջակցող երկիր»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ում այժմ քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթի բովանդակությունը, ներառյալ շենգենյան վիզաների տրամադրման դադարեցման հարցը:


© armedia.am