Թուրքիան և Պակիստանը համաձայնագիր են ստորագրել ապրանքների առևտրի վերաբերյալ։
Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Պակիստանի վարչապետի նստավայրում՝ Իսլամաբադում։ Փաստաթղթի տակ ստորագրել են երկու երկրների առևտրի նախարարներ Մեհմեդ Մուշն ու Սեյիդ Նավիդ Կամարը։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆը համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է Թուրքիայի հետ համագործակցության կարեւորության մասին: Նա հիշեցրել է երկու երկրների ժողովուրդների միջեւ պատմական սերտ կապերի մասին ։
Շերիֆի խոսքով՝ նոր առեւտրային համաձայնագիրը կդառնա Պակիստանի եւ Թուրքիայի հետագա տնտեսական փոխգործակցության անկյունաքարը՝ նպաստելով ներդրումների աճին եւ առեւտրի հետագա զարգացմանը:
Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը վստահություն է հայտնել, որ նոր համաձայնագիրը կօգնի հասնել երկկողմ առևտրի կարճաժամկետ նպատակին՝ տարեկան 5 միլիարդ դոլարի չափով։
Պակիստանի վարչապետի գրասենյակը հուլիսի 21-ին հայտնել է, որ Թուրքիայի հետ ապրանքների առևտրի մասին նոր համաձայնագիրը նախատեսում է 261 պակիստանյան և 130 թուրքական ապրանքների մատակարարման արտոնյալ ռեժիմ։