Աֆղանստանը պլանավորում է Ռուսաստանից գնել մոտ մեկ միլիոն բարել նավթ

17:36     15 օգոստոսի, 2022

Քաբուլը պլանավորում է Մոսկվայից գնել մոտ մեկ միլիոն բարել նավթ, RIA Novosti-ին հայտնել է Աֆղանստանի արդյունաբերության և առևտրի նախարար Նուրիդին Ազիզին։

«Մենք Ռուսաստանին առաջարկել ենք մոտ մեկ միլիոն (բարել-խմբ.), եթե նա կարող է ավելի շատ ուղարկել, ապա դա խնդիր չէ»,- ասաց նա։Նախարարը հավելել է, որ նավթագազային նախագիծը ամենակարևորն է լինելու աֆղանական կողմի համար։

«Մենք կցանկանայինք դիտարկել նաև բարտերային առևտրի տարբերակը՝ պայմանով, որ Ռուսաստանը որոշ աֆղանական արտադրանքի կարիք ունենա»,- հավելել է Ազիզին։ Աֆղանստանի արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությունը, որն ուղարկվել Է թալիբների կառավարության կողմից, Մոսկվա Էր ժամանել նախօրյակին: Ռուսաստանցի գործընկերների հետ բանակցությունները պլանավորվել են օգոստոսի 15-ին և 16-ին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ Քաբուլում դեսպան Դմիտրի Ժիրնովը  ասել է, որ բանակցությունները վերաբերելու են նավթի, հացահատիկի և արևածաղկի ձեթի մատակարարմանը։


© armedia.am