Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին

18:01     15 օգոստոսի, 2022

Թեհրանը ԵՄ-ից իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին եվրոպական կողմի առաջարկություններին գրավոր պատասխան կտա մինչև կեսգիշեր (Երևանի ժամանակով 23:30-ը), հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին»,- մեջբերում է նրա խոսքը Tasmin գործակալությունը: Նախարարի խոսքով՝ «եթե ԱՄՆ-ի արձագանքը լինի ռեալիստական և ճկուն, ապա համաձայնությունը ձեռք կբերվի, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի դարձյալ վարել բանակցություններ»: Նա նշել է, որ «վերջերս Վիեննայում կայացած բանակցություններում ամերիկյան կողմը բանավոր հայտարարել Է երկու հարցերի շուրջ ճկունություն հանդես բերելու պատրաստակամության մասին, բայց պետք է հետևեն գրավոր (երաշխիքներ)»:

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործաքի վերականգման փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը:

Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել: Հրատարակությունը նշում է, որ Բրյուսելի առաջարկությունը Թեհրանին ընդառաջ քայլ է, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն Էր արևմտյան կողմի համար:


© armedia.am