Սերբիայի նախագահը Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին

13:50     16 օգոստոսի, 2022

Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի և պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Երևանում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ թույլ տվեք իմ խորին ցավակցությունը հայտնել Ձեզ և զոհվածների ընտանիքներին:

Խնդրում եմ անկեղծ ցավակցությունները փոխանցել նրանց, ովքեր դեռ փնտրում են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ և ամբողջական ապաքինում»:


© armedia.am