Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Հայաստանի մայրաքաղաքում պիրոտեխնիկայի պահեստում տեղի ունեցած մահացու պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով մարդիկ անհետ կորել և վիրավորվել են։ Այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մեր հայ ընկերներին։ Մեր մտքերն ու աղոթքները այս ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքների և հարազատների հետ են»,-գրել է Ղարիբաշվիլին Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ ցավակցություն են հայտնել Վրաստանի ԱԳՆ-ն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։