ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

13:47     17 օգոստոսի, 2022

Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ:

«Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի օրը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Այս դժվարին պահին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ բարեկամներին»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ասված է դեսպանության հաղորդագրությունում:  


© armedia.am