Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան. ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում:
Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Սկզբում Թուրքիան արգելափակեց այս դիմումների քննարկման գործընթացի մեկնարկը, բայց հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրեցին անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Թուրքիան, իր հերթին, հետ է կանչել իր առարկությունները եվրոպական այս երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ։
«Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացն ավարտված է: Դա գործընթացը նախաձեռնելու կամք է: Եթե համաձայնագրում Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կկատարի իր խոսքը: ... Եթե կատարեք այն, ինչ խոստացել եք, մենք «այո» կասենք անդամակցությանը: Հակառակ դեպքում գործընթացը կկանգնեցվի: Առայժմ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունները չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Թուրքիայի սպասումներին համապատասխա: Նրանց կողմից արտահանձնված անձը կապ չունի ահաբեկչական հանցագործությունների հետ»,- նախարարի խոսքը մեջբերում Է Milliyet թերթը: