Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ

18:05     18 օգոստոսի, 2022

Չինաստանը պահանջում է Միացյալ Նահանգներից դադարեցնել Թայվանի հետ ցանկացած պաշտոնական շփում, ինչպես նաև Վաշինգտոնի և Թայբեյի միջև առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունները: Պեկինը պատրաստ է վճռական միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

«Աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ ՉԺՀ-ի կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը»,- ասել է դիվանագետը։

Դիվանագետը նաև ասել է, որ ԱՄՆ-ը չպետք է կեղծ ազդանշաններ ուղարկի Թայվանի անջատողական ուժերին՝ առևտրի զարգացման պատրվակով։

Նա ընդգծել է, որ «Մեկ Չինաստան» սկզբունքին հավատարիմ մնալը արտաքին տնտեսական համագործակցությանը Թայվանի մասնակցության նախապայմանն է։ 


© armedia.am