Գերմանացի ակտիվիստները մերկ լուսանկարվել են Շոլցի հետ՝ կոչ անելով էմբարգո սահմանել Ռուսաստանից գազի վրա

12:18     22 օգոստոսի, 2022

Օգոստոսի 21-ին դաշնային կառավարության բաց դռների օրվա առիթով միջոցառմանն այցելած երկու կանայք բողոքի ակցիա են կազմակերպել՝ մերկացնելով իրենց կուրծքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ լուսանկարվելու ժամանակ, հայտնում է DW-ն։

Լուսանկարների շարքում, որոնք ֆիքսում էին, թե ինչ է կատարվում, երկու աղջիկներ մոտեցան Շոլցին՝ համատեղ նկարի համար: Այն բանից հետո, երբ միջոցառմանը հրավիրված լուսանկարիչը պատրաստվել է լուսանկարվելու, ակտիվիստները հանկարծակի հանել են իրենց արտաքին հագուստը։ Նրանցից մեկի կրծքին գրված էր «Գազի էմբարգո՝ հիմա» կարգախոսը։

Միևնույն ժամանակ, կանցլերը բավականին սառնասրտորեն է արձագանքել տեղի ունեցողին. նրա արձագանքը Focus հրատարակությունը բնութագրել է որպես «թեթևակի զարմացած»։ Հենց որ աղջիկները մերկացել են, նրանց անմիջապես հեռացրել են մոտակայքում գտնվող թիկնապահները։


© armedia.am