Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհների դեմ պայքարին աջակցելու պատրաստակամության համար, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն։
«Նրանք մեզ առաջարկել են օգնել տեխնիկայով, իհարկե, մենք նույնպես տեխնիկա ենք մոբիլիզացրել, բայց դուք տեսնում եք,որ մենք ֆիզիկապես չենք կարող այն մեծ քանակությամբ օգտագործել, տարածքն այդպիսին է», - ասաց Գոմելաուրին։
Նրա խոսքով, ամենաարդյունավետն ինքնաթիռների օգտագործումն է, սակայն հաշվի առնելով հրդեհներըի տարածվելն ամբողջ Եվրոպայում, չարժե սպասել, որ դրանք կտեղափոխեն Վրաստան։