Երևանը չի մեկնաբանում Ալիևի օգնականի հայտարարությունը

14:03     27 օգոստոսի, 2022

ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված  Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի  Ադրբեջանի ու Հայաստանի միջև Խաղաղության պայմանագիրը։

«Չունենք նման տեղեկություն։ Չենք մեկնաբանում։ Հանդիպման արդյունքներով կհրապարակվի համապատասխան հաղորդագրություն», - Aysor.am-ին ասացին կառավարությունից։


© armedia.am