Իրանի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունները փոխանակել են համապարփակ համագործակցության համաձայնագրի նախագծերը

15:40     29 օգոստոսի, 2022

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները փոխանակել են երկու երկրների միջև համագործակցության երկարաժամկետ համապարփակ համաձայնագրի նախագծեր։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Ռուսաստանի և Իրանի միջև կա համապարփակ համագործակցության ծրագիր, որի սկզբնական տեքստը փոխանակվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև: Կարծում եմ, որ մենք շուտով կանցնենք այս ուղղությամբ վերջնական փուլին»,-ասել է նա։


© armedia.am