ԵԱՏՄ երկրները քննարկում են Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հարցը

16:20     29 օգոստոսի, 2022

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) քննարկվում է Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման գաղափարը: Այդ հարցը քննարկել են Միության պետությունների տնտեսական գերատեսչությունների ղեկավարաները և ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՀ)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հարթակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի 29-ին այդ մասին հաղորդվում Է ԵԱՏՀ-ի տելեգրամ-ալիքում:

ԵԱՏՀ-ի ինտեգրացման և մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազևը, որի խոսքը բերված Է հաղորդագրության մեջ, ճշտել Է, որ առաջարկվում Է չստեղծել նոր ինստիտուտ, այլ աշխատանքը կառուցել ստրատեգիական պլանավորման ազգային գործակալությունների կոնսորցիումի հիման վրա:

«Այդ կոնսորցիումի գործունեության նպատակը կարող Է դառնալ ընդհանուր մեթոդաբանության մշակումը ներդրումային նախագծերի գնահատման համար, ներդրումային գրավչության բարձացման և ներդրումային նախագծերի պատրաստման վերաբերյալ»,- ասել Է Գլազևը:

Նշվում Է, որ հետագայում ստացված փորձի հիման վրա հնարավոր Է զարգացման ինստիտուտի ստեղծում՝ մշակված սկզբունքների և մոտեցումների օգտագործմամբ: Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ և ԵԱՏՀ-ին առաջարկել են մշակել Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հայեցակարգ և համաձայնագրի նախագիծ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել Է Ղրղզստանում:


© armedia.am