Այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից․ ՊՆ խոսնակ

15:09     30 օգոստոսի, 2022

Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։

Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով:


© armedia.am