Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան

14:09     1 սեպտեմբերի, 2022

System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան:

Արմենպրես-ի փոխանցմամբ՝ երգիչ Սևակ Ամրոյանը «Ինստագրամ»-ի story բաժնում լուսանկար է հրապարակել Սերժ Թանկյանի հետ՝ հետևյալ գրառմամբ. «Բարի գալուստ տուն, եղբայր»:

Հայաստանում սեպտեմբերի 5-10-ը կանցկացվի STARMUS VI փառատոնը, որին մասնակցելու է նաև Սերժ Թանկյանը:


© armedia.am