ԱԺ աշխատակազմի ղեկավարը գործընկերների հետ քննարկել է խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

17:21     3 սեպտեմբերի, 2022

Մարոկկոյի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին:

Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը՝ գլխավոր քարտուղարները քննարկել են տարբեր բնագավառներում երկու խորհրդարանների միջև հետագա համագործակցության հեռանկարները: Կարևորվել են օրենսդրական վերահսկողության, հանրային կապերի քաղաքականության, խորհրդարանների վարչական գործունեության, ինչպես նաև աշխատակազմերի ներկայացուցիչների վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող հարցերը:

Այցի ընթացքում առանձին հանիպումներ են եղել նաև Կանադայի համայնքների պալատի ղեկավարի տեղակալի, Ռուանդայի գլխավոր քարտուղարի տեղակալի և Մարոկկոյի Թագավորության Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղարի հետ:


© armedia.am