Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

15:55     5 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին  ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:


© armedia.am