Բայդենը չի կարծում, որ Ռուսաստանը պետք է ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ԱՄՆ ցուցակում

09:40     6 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացասաբար է արձագանքել այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է համարում Ռուսաստանին ընդգրկել ահաբեկչությունը հովանավորողների ԱՄՆ ցուցակում։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան Reuters-ի թղթակից Ջեֆ Մեյսոնը իր թվիթերյան միկրոբլոգում։

«Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պետք է ներառվի ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում, Բայդենը պատասխանեց՝ ոչ»,- հայտնել է Մեյսոնը։

Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ում Ռուսաստանին «ահաբեկչության ​​հովանավոր պետություն» հռչակելու նախաձեռնության հնարավոր իրականացումը Մոսկվայի կողմից կհանգեցնի ամենակոշտ պատասխանին։


© armedia.am