Մակրոնը մտադիր է առաջիկա օրերին կրկին խոսել Պուտինի հետ Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի շուրջ

10:01     12 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա օրերին կրկին զրուցել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի շուրջ։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեի մեջ, որը տարածվել է երկու պետությունների ղեկավարների կիրակի օրը կայացած հեռախոսազրույցից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանրապետության նախագահը մոտ օրերս կրկին կխոսի նախագահ Պուտինի հետ՝ համաձայնության գալու Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում»,- նշել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմից:

Ելիսեյան պալատը նաև նշել է, որ Մակրոնը «կշարունակի կապի մեջ մնալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ»։


© armedia.am