Սի Ծինփինը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան

17:03     12 սեպտեմբերի, 2022

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 14-16-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև պետական ​​այցեր կկատարի Ղազախստան և Ուզբեկստան։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Սեպտեմբերի 14-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակամիջոցում ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը կմասնակցի Սամարղանդում ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների 22-րդ նիստին, ինչպես նաեւ Ղազախստանի նախագահ (Քասիմ Ժոմարտ) Տոկաեւի եւ Ուզբեկստանի նախագահ (Շավքաթ) Միրզիյոեւի հրավերով կլինի (այդ երկրներում) պետական այցերով»,- ասված Է գերատեսչության կայքում զետեղված փաստաթղթում:

Սա կլինի Սի Ծինփինի առաջին արտասահմանյան ուղևորությունը համաճարակի սկզբից ի վեր։ Հուլիսի 1-ին նա այցելել է Հոնկոնգ՝ նախկին բրիտանական անկլավը չինական իրավասությանը հանձնելու 25-ամյակի կապակցությամբ։ Չինաստանի նախագահի վերջին արտասահմանյան այցը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին, երբ նա պաշտոնական այցով մեկնել էր Մյանմար։

ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում։


© armedia.am