Իրանը ՇՀԿ-ում պարտավորությունների մասին հուշագիր է ստորագրել

13:07     15 սեպտեմբերի, 2022

Իրանը պարտավորությունների հուշագիր է ստորագրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ)՝ կազմակերպության անդամ դառնալու ճանապարհ բացելով երկրի համար, ուրբաթ ՌԻԱ Նովոստիին ասել է Ուզբեկստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հինգշաբթի Սամարղանդում սկսվել են ՇՀԿ երկօրյա գագաթնաժողովի միջոցառումները։

«Այսօր հուշագիր է ստորագրվել ՇՀԿ-ի նկատմամբ Իրանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։ Դա երկրի համար ճանապարհ է բացում դեպի ՇՀԿ-ին լիիրավ անդամակցություն»,- գագաթաժողովի շրջանակներում ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը ստորագրել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը։

2021-ի սեպտեմբերին Դուշանբեում ՇՀԿ-ի գագաթնաժողովին մեկնարկել է Իրանին կազմակերպության կազմում ընդունելու ընթացակարգը։


© armedia.am