ԱԻՆ փրկարարները մեկնել են Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, նրանցից մեկի հետ կապը կորել է. ԱԻՆ

18:52     15 սեպտեմբերի, 2022

ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Այս մասին հայտնել  է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,-նշել է նա:



© armedia.am