Երևանը հատուկ կարևորություն է տալիս ՀԱՊԿ առաքելությանը. Հայաստանում ՌԴ դեսպան

16:01     16 սեպտեմբերի, 2022

Երևանն ակնկալում է, որ ՀԱՊԿ առաքելությունը կարևոր դեր կխաղա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում, ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է Aysor-ը։



«Այստեղ ձեր առաքելությունը առանձնահատուկ նշանակություն ունի, նրանք ակնկալում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարևոր դեր կխաղա իրավիճակի կայունացման գործում՝ քայլեր ձեռնարկելով իրավիճակի հետագա սրումը կանխելու համար», - ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հասարակությունը և տարբեր քաղաքական ուժեր ուշադրությամբ հետևում են առաքելության աշխատանքին։ «Այստեղ հիշում են, որ կազմակերպությունը առանցքային դեր է խաղացել այս տարեսկզբին Ղազախստանում իրավիճակի կայունացման գործում։ Կարևոր նրբերանգն այն է, որ Հայաստանն այժմ նախագահում է ՀԱՊԿ–ում», - նշել է դիվանագետը։

Կոպիրկինը նաև հաջողություն է մաղթել առաքելությանը կոնկրետ արդյունքների հասնելու գործում։

«Սա, անկասկած, կաշխատի կազմակերպության հեղինակության ամրապնդման ուղղությամբ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ տարածաշրջանում», - ընդգծել է նա։


© armedia.am