Ալեն Սիմոնյանը ճանապարհեց Նենսի Փելոսիին

10:30     19 սեպտեմբերի, 2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:  

Ավելի վաղ ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին Հայաստան է այցելել սեպտեմբերի 17-ին, նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Փելոսին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ելույթ ունեցել «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», Նա Ալեն ՍԻմոնյանի հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Պատվիրակության կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։


© armedia.am