Մենք չենք կարող այլևս ուրիշների շահերին ենթակա և աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր դառնալ. Արամ Ա կաթողիկոս

12:39     19 սեպտեմբերի, 2022

Մենք չենք կարող այլևս ուրիշների շահերին ենթակա և աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր դառնալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։

«Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը և իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն վտանգելո Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»,-գրել է նա:


© armedia.am