Թեհրան կժամանկի ռուսական պատվիրակությունը`100 ներկայացուցիչներով

13:02     19 սեպտեմբերի, 2022

65 ընկերություններից բաղկացած ռուսական տնտեսական պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին կժամանի Թեհրան՝ տնտեսական բանակցություններ վարելու նպատակով, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իրանի արդյունաբերության նախարարությանը։

Իրանի արդյունաբերության և հանքերի նախարարության խոսնակ Օմիդ Ղալիբաֆը հայտնել է, որ վաղվանից Թեհրանում բանակցություններ կսկսեն 65 ռուսական ընկերություններ՝ 100 հոգով։

Ղալիբաֆը հավելել է, որ ռուս գործարարները Թեհրանում կմնան երեք օր և այդ ընթացքում իրանցի գործարարները, ընդհանուր առմամբ, Թեհրանում 750 հանդիպում կանցկացնեն ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ընդգծելով առևտրային հարաբերությունները խորացնելու Իրանի և Ռուսաստանի վճռականությունը՝ Իրանի նախարարության խոսնակն ասել է, որ ռուսական Expo Center-ի հայտարարության համաձայն՝ մինչև այս տարվա վերջ Իրան կմեկնի ավելի քան 10 խոշոր գործարար պատվիրակություն։

Նա նաև պարզաբանել է, որ առևտրային պատվիրակության մաս կազմող ռուսական ընկերությունների գործունեության շրջանակը ներառում է սննդի և գյուղատնտեսության արդյունաբերությունը, հրուշակեղենի և շոկոլադի, ջրային արտադրանքի, սննդի և գյուղատնտեսության արդյունաբերության սարքավորումներ ու մեքենաներ, դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, ապակի ու բյուրեղներ, մետալուրգիական արդյունաբերություն, հեռահաղորդակցության և ռադիոհամակարգեր, էներգիա և թափոնների վերամշակում։

Ղալիբաֆը հավելել է, որ Ռուսաստանի առևտրային պատվիրակության հետ բանակցությունները ղեկավարելու են Թեհրանի Առևտրի պալատը ու ողջ երկրի առևտրի պալատների անդամները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ընկերությունները։


© armedia.am