Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը մտքեր են փոխանակել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների, առաջիկա անելիքների մասին

16:43     20 սեպտեմբերի, 2022

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 20-ին իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին»,- նշված է գրառման մեջ:


© armedia.am