Կփոխվի՞ ՀՀ-ում բարեկեցության մակարդակն առաջիկայում

18:33     23 սեպտեմբերի, 2022

Ինչպես տեսնում ենք, և՛ եղած նախադրյալները, և՛ սպասվող նոր զարգացումներն ի դեմս դեպի Հայաստան ներհոսքի, տնտեսությունում ստեղծում են միանման սպասումներ: Այդ ամենում, հատկապես տնտեսական աճի պահպանման հավանականությունը մեր համաքաղաքացիների մոտ օբյեկտիվորեն կառաջացնի հարցադրումը, թե արդյո՞ք կփոխվի բոլորիս բարեկեցության մակարդակն այդ զարգացումների արդյունքում:

Այստեղ, ցավոք այնքան էլ մեծ չեն սպասումները, քանի որ տնտեսության աճը՝ հիմնված ծառայությունների, շինարարության և առևտրի աճի վրա, այն դեպքում, երբ դրանք պայմանավորված են արտաքին գործոններով, ինստիտուցիոնալ փոփոխություններ չեն: Ճիշտ կառավարման դեպքում, երկարաժամկետում այդ ամենը կարելի է վերածել այդպիսի փոփոխությունների, սակայն սկզբնական փուլում, բնակչության համար առաջնային ազդեցությունը, ցավոք, շարունակվելու են նոր թանկացումները լինել:

 

«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի անդրադարձը:

Մանրամասները՝ տեսանյութում.


© armedia.am