Տիգրան Ավինյանն ընտրվեց փոխքաղաքապետ

13:30     23 սեպտեմբերի, 2022

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ, փոխանցում է Aysor-ը։

Մինչ ելույթը, Ավինյանը Երևանի ավագանու անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը։ Ավինյանը հայտարարեց, թե իր համար մեծագույն պատիվ է լինել Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին ու երևանցիներին։

«Երևանը միայն անցյալը չէ, Երևանը ներկան է ու ապագան», - նշեց նա։

Նախկին փոխվարչապետը վստահեցրեց՝ սերն է լինելու նպատակներին հասնելու շարժիչ ուժը։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 44 անդամ։


© armedia.am